Պակիստան

Երկրի արևելյան և հարավարևելյան մասերում տարածվում է Ինդոս գետի ցածրադիր հարթավայրը, որի հյուսիսային մասը կոչվում է Փենջաբ, իսկ հարավայինը՝ Սինդ, որը ողողվում է Արաբական ծովի ջրերով։ Հյուսիսում վեր են խոյանում Հինդիկուշի (ամենաբարձր գագաթը Տիրիշմիր լեռն է, 7690 մ) և Հիմալայների համակարգին պատկանող բարձր լեռները։ Երկրում մեծ տարածքներ են զբաղեցնում անապատները։

Պակիստանը կազմավորվել է 1947 թ-ին, երբ անգլիական նախկին գաղութ Հնդկաստանը բաժանվեց 2 երկրների՝ Պակիստանի և Հնդկաստանի։ Մինչև 1971 թ. Պակիստանը կազմված էր 2 մասից՝ Արևմտյան Պակիստանից (ներկայիս Պակիստանը) և Արևելյան Պակիստանից, որտեղ 1971 թ-ին իր անկախությունը հռչակեց Բանգլադեշի Ժողովրդավարական Հանրապետությունը։ 1977 թ-ին երկրում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում, իսկ 1988 թ-ի օգոստոսին ավիավթարից նախագահ Մուհամեդ Զիա ուլ Խակի զոհվելուց հետո իշխանությունն անցավ քաղաքացիական կառավարությանը։ 2008 թ–ի սեպտեմբերին Պակիստանի խորհրդարանի զույգ պալատներում, ինչպես նաև նահանգային չորս համագումարներում անցկացված քվեարկության արդյունքներով երկրի նախագահ է ընտրվել Ասիֆ Ալի Զարդարին՝ նախկին վարչապետ Բենազին Բհուտոյի ամուսինը։ Պակիստանի նախագահի պաշտոնում Զարդարինը փոխարինում է Փերվեզ Մուշարաֆին, ով երկիրը ինը տարի ղեկավարելուց հետո հրաժարական տվեց՝ կառավարող կոալիցիայի կողմից իմպիչմենթի ենթարկվելու սպառնալիքի տակ։ Պակիստանի նախագահն է Մամնուն Հուսեյնը։

Оставьте комментарий